Страницы

Wednesday, 17 July 2013

Յակուձայի դեմ առաջին հայցը Ճապոնիայի պատմության մեջ

Ճապոնիայում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, պաշտոնական հայց է ներկայացվել ընդդեմ յակուձայի ամենամեծ կառույցի ղեկավարի դեմ, որից պահանջում են այն գումարները, որոնք նա ստացել է սպառնալիքների և շորթումների արդյունքում: Գործը հարուցվել է ճապոնական Նագոյա քաղաքում, ռեստորաններից մեկի նախկին սեփականատիրուհու դիմումի հիման վրա:
Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները նա «Յամագուտի-գումի» քրեական խոշոր խմբավորման ղեկավար Կէնիտի Սինոդիից պահանջում է իրեն վճարել 17.35մլն իեն՝ մոտ 175 հազար $:
Կինը պնդում է, որ 1998-2010 թթ-ին իրեն ստիպել են ամեն ամիս գումարներ փոխանցել տեղական հանցագործ խմբավորմանը, որը մտնում է «Յամագուտի-գումի»-ի մեջ: Փաստաբանների խոսքերով, այն բանից հետո, երբ սեփականատիուհին ցանկացել է հրաժարվել «իր հաստատության պաշտպանության վճարից», նրան սպառնացել են այրել ռեստորանը: Հայցի մեջ բացի յակուձաին վճարված գումարներից, ներառված է նաև 5մլն իեն (մոտ 50 հազար $)՝ որպես բարոյական վնաս:
Համաձայն 2008թին Ճապոնիայում ընդունված օրենքի, յակուձայի խմբավորումների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրում իրենց ենթակաների գործողությունների համար:

Ճապոնիայում յակուձայի շատ խմբավորումներ գոյություն ունեն օրինական կարգով, սակայն գտնվում են ոստիկանության հսկողության տակ: Խմբավորումների ղեկավարնենը ևս ապրոմ են բաց կյանքով, որպես՝ ընդհատակյա կազմակերպությունների նախագահներ կամ աջ ծայրահեղական կազմակերպությունների ղեկավարներ: 2008թ-ի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 84 հազար յակուձայի անդամների:

No comments:

Post a Comment