ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հավանություն
է հայտնել նոր օրինագծի, համաձայն որի ԶԼՄ-ներին արգելում է հիշատակել ձերբակալվածների,
դատապարտյալների, տուժածների ազգությունը և դավանանքը,- հաղորդում է “Интерфакс”-ը:
Օրենսդիրների խորհրդի հետ հանդիպման ժամանակ
նախագահը պատասխանելով Մոսկվայի քաղաքային դումայի խոսնակ Վլադիմիր Պլատոնովի կոչին,
որը նախատեսում է սանկցիաներ, ընդհուպ մինչև ԶԼՄ փակում, նշել է.«Ես համաձայն եմ ձեզ
հետ, հանցագործը չունի ազգություն. ի՞նչ տարբերություն,
թե որ էթնիկ մբին է պատկանում այն մարդը, որ խախտել է օրենքի նորմը»: Պուտինը նշել
է, որ չի ցանկանում միջամտել, սակայն անպայման կաջակցի այդ օրինագիծին, երբ այն «վերջնական
տեսքով» հասնի իրեն:
Նման օրինագիծ Մոսկվածի քաղաքային դումայի
կողմից մշակվել է Պետական Դումային է ներկայացվել դեռևս 2007ին, սակայն մերժվել էր
Դումայի համապատասխան հանձնաժողովի կողմից:

No comments:
Post a Comment