Վերջերս տեղի ունեցած ռուս-չինական համատեղ ռազմածովային ուսումնավարժանքները ամերիկյան The New York Times պարբերականը դիտարկել է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի համատեքստում` միաժամանակ կարծիք հայտնելով, որ այդ կերպ Ռուսաստանը և Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ-ին:
Պարբերականը նշում է, որ Չինաստանի համար սա խոշորագույն ուսումնավարժանք էր` այլ երկրի մասնակցությամբ, որի նպատակն էր ամրացնել ռազմավարական վստահությունը և միաժամանակ բարձրացնել երկու նավատորմերի գործողությունների համաձայնեցվածությունը:
Չինաստանի նման կերպ գործելաոճը, ըստ պարբերականի, նշանակում է զսպել ամերիկյան ռազմական ներկայացվածությունը Ասիայում, ընդ որում Չինաստանը դա անում է Ռուսաստանի հետ համատեղ: Իսկ մյուս կողմից էլ, շարունակում է պարբերականը,- այս համատեղ ուսումնավարժանքը ուղղված էր ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի դեմ, քանզի Չինաստանը և Ճապոնիան ներկա պահին ունեն մի շարք տարաձայնություններ ոչ միայն քաղաքական խնդիրների շուրջ, այլ նաև մի քաի կղզիների կարգավիճակի սահմանման հետ կապված:
Մեջբերելով ամերիկյան ռազմական փորձագետ Նան Լիի խոսքերը` պարբերականը փաստում է, որ համաձայն դրանց Ռուսաստանը և Չինաստանը չեն հանդիսանում պաշտոնական դաշնակիցներ, հետևաբար իրական պատերազմական կամ լարված վիճակներում համատեղ գործելու և իրար օգնելու հնարավորությունը անորոշ է մնում:
.jpg)
.jpg)
.jpg)
No comments:
Post a Comment