Страницы

Monday, 15 July 2013

Թուրքիան և Իսրայելը ընդդեմ Սիրիայի


     Russia Today ռուսական հեռուստալիքի փոխանցմամբ իրենց հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Իսրայելի կողմից Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածները արձակվել են թուրքական ռազմաբազայից: 
 Իսրայելի կողմից հարվածներ հասցնելու մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկություններ հրապարակեցին, համաձայն որոնց Իսրայելի օդուժը ռմբակոծել է Լաթաքի քաղաքում տեղակայված սիրիական ռազմական բազային: 
Եթե պարզվի, որ մուսուլմանական Թուրքիան օժանդակել է Իսրայելին ընդդեմ մեկ այլ մուսուլմանական երկրի, ապա չի բացառվում, որ Թուրքիան հայտնվի որոշակի բարդ իրավիճակում: 
Ընդգծենք, որ նույնիսկ Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբ ուժերը  նշել էին, որ իրենք չեն ստանձնում այս հրթիռային հարվածների պատասխանատվությունը: 

No comments:

Post a Comment