Ռուսական «Коммерсантъ» թերթի փոխանցմամբ Սիրիայի ազատ բանակի և Ալ-Քաիդայի հետ կապված իսլամիստական խմբավորումների միջև դեռևս շարունակվում են անմիջական բախումները Սիրիայի որոշ շրջաններում: Այս համատեքստում խոշոր միջադեպ է գրանցվել երկրի հյուսիս- արևմտյան հատվածում գտնվող Իդլիբ պրովինցիայում:
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Լուայ ալ-Մոկդատը, ով պատասխանատում է մամուլի հետ աշխատանքների համար, ևս հաստատել է միջադեպի իսկությունը:
Ընդգծենք, որ իրերի նման դասավորվածությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների կողմից սիրիական ապստամբական ուժերին զենք և զինամթերք մատակարելը հղի է լուրջ վտանգներով, չհաշված նաև այն հանգամանքը, որ նույն այդ արևմտյան բլոկը կարող է կորցնել իրավիճակի վերահսկողությունը: Բացի այդ, ստեղծված իրավիճակը հստակորեն ընդգծում է, որ այսպես կոչված Ասադի ռեժիմի դեմ ստեղծված <ընդդիմադիր> ուժերը ոչ այլ ինչ են, քան արհեստականորեն կազմակերպված, տարբեր շահեր և նպատակներ ունեցող ապստամբական զինված խմբավորումներ:
.jpg)
No comments:
Post a Comment