Der Tagesspiegel պարբերականի
հոդվածագիրը բավական հետաքրքիր դիտարկում է կատարել` անդրադառնալով ԱՄՆ ԿՀՎ նախկին
աշխատակից Էդուարդ Սնոուդենի նկատմամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի դիրքորոշմանը: Հիմք
ընդունելով այն հանգամանքը, որ Շերեմենտեվո օդանավակայանում Սնոուդենը հանդիպում է
ունեցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ` հոդվածագիրը նշում է, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց
իշխանության վերին շերտերի թույլտվության:
Համաձայն վերջինիս` այս քայլով Վ.
Պուտինը մի կրակոցով երկու նապաստակ սպանեց: Քաղաքացիական սեկտորին նետելով առաջին
շարքեր` Պուտինը ԱՄՆ-ին ցույց տվեց, որ Սնոուդենի պաշտպանները այն կառույցներն են,
որոնք հիմանակում հենց սնվում են ԱՄՆ ձեռքից, իսկ մյուս կողմից էլ, եթե ԱՄՆ-ն
շարունակի ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա, ապա Պուտինը կխուսափի
պատասխանատվությունից` այն բարդելով նույն այդ քաղաքացիական սեկտորի վրա:
Հոդվածագիրն ավելացնում է նաև, որ
ռուսական հատուկ ծառայություններին այս պահին Սնոուդենը չի հետաքրքրում, քանզի նա արդեն
տեղեկատվության հիմնական մասը արդեն հրապարակել է, իսկ վերջինիս հավաքագրելու
հանգամանքը գայթակղիչ և արդյունավետ չէ:
No comments:
Post a Comment