Իսպանիայում պաշտոնապես գրանցված «Եվրովեգաս» ծրագիրը,
որը նախատեսում է Մադրիդի քաղաքամերձ Ալկորոնում կառուցել 12 հյուրանոց, 6 խաղատուն, 3 գոլֆի դաշտ, շինարարական և սպասարկման ոլորտում կստեղծի 100 հազար աշխատատեղ, հաղորդում է EFE ծառայությունը:
Մադրիդի ինքնավարության ղեկավարի ոգևորության պատճառներից է նաև Մադրիդի հարևանությամբ 12 նոր հյուրանոցի
կառուցումը:
Գոնսալեսի համար դա
կապված է
2020թ-ին օլիմպիական խաղերը հյուրընկալելու հեռանկարի հետ: Ապագա հյուրանոցների
համարների ընդհանուր թիվը կազմում է 36 հազար և քաղաքին թույլ կտա մրցակցել
օլիմպիական խաղերը հյորընկալել
ցանկացող մեկ այլ քաղաքի՝ Տոկիոյի հետ:
«Եվրովեգաս» (Eurovegas) զվարճանքների քաղաք-խաղատունը պատրաստվում է կառուցել Ամերիկացի մուլտիմիլիարդատեր Շելդոն Ադելսոնին
պատկանող ամերիկյան Las Vegas Sands կազմակերպությունը: Եվրովեգասը, որը կտեղակայվի 750 հեկտար տարածության
վրա, կպահանջի 17 միլիարդի ներդրում:
Մադրիդի
ինքնավարության իշխանությունները վստահ են, որ «Եվրովեգաս»-ը մեծ ազդակ կհաղորդի
ճգնաժամում գտնվող տնտեսության վերականգմանը: Ինչպես հաղորդել է ինքնավարության
ղեկավար Իգնասիո Գոնսալեսը, դա «Իսպանիայում և Եվրոպայում երբևէ իրականացրած
ամենամեծ նախագիծն է»:
Նախնական գնահատականներով, արդեն իսկ համալիրի կառուցման
փուլում կստեղծվի 20 հազար աշխատատեղ, և ևս 72 հազար կապահովի նրա սպասարկում:
Աշխատանքների մեկնարկման ժամկետների մասին ոչինչ չի
հայտարարվել: Ենթադրվում է, որ այն կսկսվի այս տարի, հաղորդում է EFE:

No comments:
Post a Comment