Страницы

Friday, 26 July 2013

Պահանջում են Մուրսիին ազատ արձակել


   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պնդել է, որ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը ազատ արձակի գահընկեց արված և արդեն ձերբակալված նախագահ Մոհամեդ Մուրսիին: Պան Գի Մունի մամուլի խոսնակի փոխանցմամբ, վերջինս կարևոր է համարում, որ Մուրսին և Մահմեդական Եղբայրների ձերբակալված առաջնորդները ազատ արձակվեն կամ էլ ապահովվի վերջիններիս գործերի վարման ընթացակարգի թափանցիկությունը: 
  Տեղեկացնենք, որ արևմտյան մամուլի փոխանցմամբ Արևմուտքում` հատկապես Միացյալ Նահանգներում` նախագահ Օբամայի ադմինիստրացիայում, գնահատականները եգիպտական դեպքերի շուրջ շարունակում են անորոշ մնալ. մասնավորապես` արդյոք այն իրենից ներկայացնում է ռազմական հեղաշրջում, թե ոչ:  

No comments:

Post a Comment