«Զինադադարը հարաբերական է
բանակի համար, խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Այս
պահին ոչ ակտիվ պատերազմի մեջ
ենք հակառակորդի հետ»,-«Ազգ» օրաթերթի փոխանցմամբ, ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավելելով, որ
հակառակորդը դիվերսիոն խմբերի միջոցով շարունակում է իրավիճակը լարված պահել:
«Սակայն այս տարի սադրանքների թիվը նվազել է: Դիվերսիոն հետախուզության երկու
փորձ կասեցվել է, ու հակառակորդը հետ
է շպրտվել: Երկու
հազարով կրակոցների թիվը նվազել է»,-նշել է
նախարարը՝ շեշտելով, որ դիպուկահարների գործողություններին ի
պատասխան հայկական կողմը լուրջ վնասներ է հասցրել, ինչից
հետո, ըստ նախարարի, հակառակորդը դեռ շոկից դուրս չի գալիս:
«Ադրբեջանը հնարավորություն չունի
պատերազմ վերսկսելու և հաղթելու: Մտահոգիչ է
և մտածելու տեղիք
տալիս է Ադրբեջանի սպառազինությունը, և
այդ հարցում մենք որոշակի աշխատանքներ ենք կատարում»,-«Ազգ»-ի հարցին ի
պատասխան ասել է Մովսիսյանը՝ հավելելով, որ
պատերազմի ժամանակ հայկական կողմը շատ քիչ քանակությամբ տանկ ուներ, իսկ պատերազմից հետո տանկերի թիվն անցնում էր մի քանի
տասնյակը:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանը` Մովսիսյանն ասել
է, որ վերջին շրջանում ադրբեջանական դիվիզիան չորս
հրամանատար է փոխել, որովհետև հայկական թռիչքների մասին
տեղեկանում էին Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժներից: «Մենք անընդհատ թռչում ենք, և արգելք չկա:
Մենք օրական 280 քաղաքացիական ինքնաթիռ ենք ուղեկցում Ադրբեջան և կարող ենք
բոլորն էլ խոցել, բայց
մենք դա չենք անում»:
Խոսելով բարեփոխումների մասին՝ Մովսիսյանն ասել է, որ մարտական հերթապահության նոր ձևն արդեն ուժի մեջ է. այժմ դիրքում կանգնած զինվորը հանգստանում է ոչ թե երկու, այլ չորս ժամ: Փորձը կիրառելուց հետո նախարարը ինքն իրեն անընդհատ այդ հարցն է տալիս. «Ինչու դա վաղուց չենք արել կամ ինչու մեզ չեն հուշել այդ մասին»,-նշել է նա՝ հավելելով, որ դրական արդյունքն ակնհայտ է, լարվածությունն առաջնագծում իջեցվել է:

No comments:
Post a Comment