«Նորվեգական հրաձիգ» Անդերս
Բրեյվիկը Օսլոյի համալսարան ընդունվելու համար փաստաթղթեր է ներկացարել: Բանտարկյալը ծրագրում է ուսումնասիրել քաղաքագիտություն:
Իլ բանտի տնօրենը, որտեղ Բրեյվիկն անց է կացնում իր ազատազրկումը, հայտարարել է, որ
կաջակցի նրա ընդունվելուն:
Համալսարանի ռեկտորը բացատրել է, որ
Բրեյվիկին առաջին հերթին կգնահատեն ըստ ընդունելության քննությունների արդյունքների: «Մենք չենք կարող որևէ մեկին մերժել Օսլոյի համալսարանում սովորել: Մենք պետք է հետևենք կանոններին: Իհարկե, արձագանք
չի լինի միանշանակ: Մենք բոլորս էլ մարդ ենք»,- հայտարարել է համալսարանի ղեկավարը: Ընդ որում, քաղաքագիտության
ֆակուլտետի որոշ պրոֆեսորներ արդեն իսկ հայտարարել են, որ
հրաժարվում են դասավանդել ահաբեկչին, հաղորդում է Газета.Ru-ն:
Դեռ մինչև Բրեյվիկի վճռի հրապարակումը,
նա խոստովանել էր, որ ցանկանում է ուսումնասիրել քաղաքագիտություն և պատրաստվում է
գրել մի քանի գիրք:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը 2012թ օգոստոսին
դատապարտվել է 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատիժը)՝ Օսլոյում
և Ուտոյա կղզում 77 մարդու սպանության համար: Բրեյվիկը հայտարարել է, որ իր հիմնական
շարժառիթը եղել է բնիկ նորվեգացիներին պաշտպանելու ցանկությունը և վերջ տալ Նորվեգիայում
մուլտիկուլտուրալիզմին:

No comments:
Post a Comment