Աղքատության մեջ ապրող մեքսիկացիների քանակը վերջին տարիներին աճել է, հասնելով՝ 53.3 մլն-ի, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան 45%-ը, հայտարարել է սոցիալական զարգացման ոլորտում քաղաքականությունը գնահատող պետական հանձնաժողովը: Համաձայն ուսումնասիրության՝ մոտ 500 հազար Մեքսիկայի քաղաքացիների կենսապայմանները կտրուկ վատացել են: Ընդ որում մոտ 11.5 մլն մարդ ուղղակի
գոյատևում է ծայրահեղ աղքատության պայամաններում:
Ամենաշատ աղքատները նկատվում
են մինչև 18 տարեկանը՝ մոտ 21.2 մլն մարդ: Նրանցից 4.7 մլն-ը առնչվում է ծայրահեղ
աղքատներին:
«Հենց այդ պատճառով սոցիալական
քաղաքականությունը կենտրոնացած է երիտասարդության և երեխաների վրա, որոնց շրջանում
ավանդաբար աղքատության մակարդակը բարձր է: Եթե երիտասարդը չունենա կրթություն,
չավարտի տարրական դպրոցը, ապա նա ապահանջված չի լինի ոչ միայն աշխատաշուկայում,
այլ նաև հեշտությամբ կթափանցի հանցագործ միջավայր»,- ասել է հանձնաժողովի գործադիր
ղեկավար Գոնսալո Լիկոնան:

No comments:
Post a Comment