Անկարան Սիրիայի քրդերին կոչ է արել չանցնել նախագահ Բաշար Ասադի կողմը: «Այն, ինչ մենք խնդրում են Սիրիայի հյուսիսում գործող քրդական կազմակերպություններից, դա Ասադի հետ չհամագործակցելն է, շարունակել մնալ ընդդիմություն և իրենց վերահսկողության տակ չվերցնել այդ շրջանները»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչը:
Փոխվարչապետը նշել է, որ Սիրիայի կառավարությունը մտադիր է քրդերին օգտագործել իր նպատակների համար՝ որպես հաղթաթուղթ ընդդեմ Թուրքիայի: Եթե քրդերն անցնեն ընդդիմության կողմը, ապա Ասադի տապալումից հետո նրանք ստիպված չեն լինի «կիսել տապալված ռեժիմի մեղքերի բեռը»,- մեջբերում է “Интерфакс”-ը:
Ավելի վաղ հայտնել են, որ սրվել է իրավիճակը Սիրիայի հյուսիսում, որտեղ՝ Թուրքիայի սահմանի հարևանությամբ՝ Իֆրին քաղաքի շրջանում բնակվում են քրդեր: Ապստամբների և քուրդ գրոհայինների միջև բախումների ընթացքում երկու կողմից զոհվել են տասնյակ մարդիկ, ևս տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած:
Այս ամենին զուգընթաց սիրիական ընդդիմությունը կորցնում է երկրի կենտրոնում գտնվող իր գլխավոր հենարան համարվող Հոմս քաղաքի նկատմամբ իր վերահսկողությունը: Պետական լրատվամիջցները հաղորդել են, որ կառավարական զորքերը ազատագրել են Խալիդիյան, իսկ «ահաբեկիչները» դիմել են փախուստի: Նախագահ Ասադի հակառակորդները խոստովանել են, որ իրենց վերահսկողության տակ մնացել է արդեն ավերակ դարձած քաղաքի ընդամենը 15 %-ը, հաղորդում է NEWS.ru.co.il-ը:
Հոմսը վերահսկում է Դամասկոսը Սիրիայի ծովափնյա շրջաններին կապող ճանապարհը: Քաղաքի նկատմամբ վերահսկողության սահմանելը կառավարական զորքերի համար կլինի թե՛ ռազմավարական, թե՛ խորհրդանշական կարևոր նշանակություն:

No comments:
Post a Comment