Ամերիկյան The Washington Post պարբերականի փոխանցմամբ 2003թ-ին Իրաքից ամերիկյան զինվորականների կողմից Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի աշխատասենյակից գողացված թուրը Միացյալ Նահանգները արդեն վերադարձրել է Իրաքին: Պարբերականի տեղեկացմամբ, այդ նշանակալից թրի փոխանցումը չի իրականացվել որպես զենք, քանզի ներկայիս պահանջների տեսանկյունից այն ինքնին զենք չի համարվում: Բուն փոխանակման արարողությունը տեղի է ունեցել փակ պայմաններում իրաքյան դեսպանատանը: Թրի պատյանի վրա ոսկետառ մակագրություն կա, որն ուղղված է Սադամ Հուսեյնին: Վերջինս քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ հայտնվել էլ վաճառքի գործընթացում:

No comments:
Post a Comment