Ռուսաստանի Դաշնության Միգրոցիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու խոսքով ռուսաստանը պետք է խստեցնի իմիգրանտների համար սահմանված պայմանները: Մասնավորապես, պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ իմիգրանտները գրեթե միշտ խախտում են ռուսական օրենքները և չեն շարժվում սահմանված կանոններով, այդ իսկ պատճառով էլ հրամայական է դառնում այդ խախտումներին վերջ դնելը: Ռոմոդանովսկու պնդմամբ ինքը հարգանք է տածում բոլոր ազգերի և պետությունների նկատմամբ, սակայն իմիգրանտների կատարած խախտումների հետևանքները ևս չեն կարող անտեսվել: Իր խոսքում պաշտոնյան հատկապես շեշտադրել է Կենտրոնական Ասիայի երկրներից եկող իմիգրանտների հետ կապված խնդիրները:
.jpg)
No comments:
Post a Comment