Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ պայմանավորված երկրում տիրող իրավիճկով հնարավոր է կրկին վերստեղծվի Եգիպտոսի Պետական Անվտանգության Ծառայությունը: Այս ֆոնին մի շարք փորձագետներ իրենց գնահատականներում արդեն նշում են, որ նման քայլի իրագործումը հնարավոր է Եգիպտոսին վերադարձնի Մուբարաքի կառավարման ժամանակաշրջան:
Տեղեկացնենք, որ Եգիպտոսի Պետական Անվտանգության Ծառայությունը լուծարվեց Մուբարաքի պաշտոնանկությունից հետո, քանզի նման պահանջը հադիսանում էր 2011թ-ի հեղափոխական շարժման ղեկավարներից <Մահմեդական եղբայրների> համար առաջին պահանջը: <Մահմեդական եղբայրները> այդ կառույցին մեղադրում էին անօրինական ձերբակալությունների, քաղաքացինեին հետապնդելու, հեռախոսազրույցները գաղտնալսելու և այլ հանցանքների մեջ:
Միաժամանակ հետաքրքիր է այն տեսակետի առկայությունը, որ մի շարք փորձագետներ համոզված են, որ ոստիկանական այդ գաղտնի կառույցը երբեք էլ չէր դադարեցրել իր գործունեությունը:
.jpg)
No comments:
Post a Comment