Страницы

Tuesday, 30 July 2013

Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել հաքերներին

Մեծ բրիտանիան վերջին ժամանակներս իր ուշադրությունը սկսել է հանգամանորեն սևեռել համացանցային հանցավորության դեմ պայքարի վրա: Բրիտանացի խորհրդարանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համացանցային տիրույթում կատարվող հանցագործությունների ծավալը նույնիսկ գերազանցում է թմրադեղերի կազմակերպված անօրինական առևտրի շրջանառության ծավալները: Ընդ որում, վերջիններիս համոզմամբ  կարևոր խնդիր է նաև այն հանգամանքը, որ այդ հանցագործությունների համար սահմանված պատժաչափերը բավական մեղմ են և չեն նպաստում դրանց թվի կրճատմանը: Նրանց պնդմամբ համացացի միջոցով հնարավոր է ավեի շատ քանակությամբ գումարներ գողանալ, քան բանկի վրա հարձակման դեպքում, ավելին, շուրջ 25 երկրների հաքերային խմբեր Մեծ Բրիտանիան դիտարկում են` որպես համար առաջին թիրախ: 

No comments:

Post a Comment