Ադրբեջանի և
Թուրքիայի զինված
ուժերը Բաքվում
և Նախիջևանում
համատեղ մարտավարական
զորավարժություններ են
իրականացնում: Ինչպես
հաղորդում է
ադրբեջանակ APA գործակալությունը,
հուլիսի 12-ին
մեկնարկած զորավարժությունները
կտևեն մինչև
հուլիսի 28-ը:
«Դասընթացների
նպատակը Թուրքիայի
և Ադրբեջանի
ցամաքային զորքերի
ստորաբաժանումների միջև
բարեկամություն, համագործակցություն
և համատեղ
գործողությունների իրականացումն
է, փորձի և
տեղեկատվության փոխանակումը»,-
ասվում է
Գլխավոր շտաբի
տարածած հայտարարության
մեջ:
Հուլիսի 12-ին
Թուրքիայի նախագահ
Աբդուլլահ Գյուլը
հուշագիր էր
ստորագրել Թուրքիայի
և Ադրբեջանի
զինված ուժերի
միջև ամենամյա
զորավարժություններ իրականացնելու
վերաբերյալ: Հուշագրի
համաձայն` զորավարժությունները
մեկ տարի անցկացվելու
են մի երկրում,
իսկ հաջորդ
տարի` մյուս
երկրում: Ընդ
որում, ընդունող
երկիրն իր
վրա է վերցնելու
բոլոր ծախսերը:

No comments:
Post a Comment