Այսօր Մոսկվայի Շերեմենտեվո միջազգային օդանավակայանում կայանալու է ԱՄՆ Ազգային անվտամգության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հանդիպումը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում են օդանավակայանի ադմինիստրացիայից: Աղբյուրի փոխանցմամբ Սնոուդենը ցանկություն ունի առանձնակի շեշտադրել այն հանգամանքը, որ Միացյալ նահանգները խոչընդոտում են իր ապաստան ստանալու գործընթացին, և բացի այդ, նման գործելաոճ որդեգրելով` ԱՄՆ-ն նաև վտանգի տակ է դնում Լատինական Ամերիկա մեկնող այլ ուղևորների ևս:
Հիշեցնենք, որ իր ապաստան ստանալու գործընթացին ԱՄՆ-ի կողմից խոչընդոտելու հանգամանքը Սնոուդենը շեշտել նաև Human Rights Watch կազմակերպության աշխատակցին ուղղված նամակում:

No comments:
Post a Comment