Страницы

Friday, 12 July 2013

Անրի Ռենո. Հայաստանը պետք է վերագտնի Հարավային Կովկասում խաչմերուկի իր կարգավիճակը


Բնական է, որ Հայաստանը ցանկանում է բաց տեսնել իր սահմանները բոլոր ուղղություններով: Այս աշխատանքների իրականացմանը միտված է Հայաստանի դիվանագիտությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները մեծ հույսեր տվեցին, որ սահմանը կբացվի, սակայն ավաղ, այդ ակնկալիքները չկոնկրետացան, չիրականացան: «Անհրաժեշտ է ապահովել, որ Հայաստանը բոլոր ուղղություններով լինի բաց երկիր և Ֆրանսիան շատ է ցանկանում, որ դա իրականանա»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքերով, իրենք ցանկանում են, որ Հայաստանը կարողանա վերագտնել Հարավային Կովկասում իր խաչմերուկի կարգավիճակի դերակատարումը:
Անդրադառնալով Հայաստանի`  ԵՄ առջև ստանձնած իր պարտավորություններին դասպանն ասաց. «Հայաստանը հանձնառություն է ստանձնել Եվրոպայի հետ մերձեցման հետ կապված: Մի քանի տարի առաջ ստորագրվել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը համագործակցության վերաբերյալ: Այս պայմանագրից զատ կա նաև «Արևելյան գործընկերության» ծրագիրը և այժմ Հայաստանում ավարտին է մոտենում ասոցացման համաձայնագրի շուրջ պայմանավորվածությունները»:
Նա նշեց, որ նախատեսվում է, որ այս տարի Վիլնյուսում տեղի կունենա այս համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: «Սա կարևոր ձեռքբերում է և ես իմ շնորհավորանքներն եմ հղում Հայաստանին, որը իր պարտավորությունների կատարման ավարտական փուլում է գտնվում»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա, Ֆրանսիան երբեք չի կասկածել, որ Հայաստանը ի զորու կլինի իրականացնել իր ստանձնած պարտավորությունները և Հայաստանը առաջընթաց է գրանցել այս ոլորտում: «Հայաստանի տնտեսությունը կարդիականացվի, կավելանան առևտրային կապերը Եվրոպայի հետ ի շնորհիվ այդ համաձայնագրերի: Նախաստորագրումից հետո տեղի կունենան օրենսդրական բարեփոխություններ և այս համաձայնագրերը լիարժեքորեն կիրականացվեն»,-ասաց դեսպանը:

Ա. Ռենոն նշեց, որ Հայաստանի նախագահը և վարչակազմը հավուր պատշաճի լծվել է այս գործընթացի իրականացմանը:


No comments:

Post a Comment