Սիրիական Ազատ բանակի հրամանատարներից մեկը Քամալ Համամին սպանվել է Ալ-Քաիդայի հետ կապված ռազմականացված խմբավորումների կողմից` Լատաքիա քաղաքում: Սիրիական այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչների միջև գնալով խորանում է անտագոնիզմը, որի արդյունքում կանխատեսվում է հնարավոր պառակտում:
Կատարվածը ակնհայտորեն ի ցույց է դնում կառավարական բանակի դեմ պայքարող ռազմականացված խմբավորումների խայտաբղետությունը և վերջին հաշվով այսպես կոչված ընդդիմության արհեստական լինելը: Այդ ուժերին ռազմական օժանդակություն ցուցաբերող արևմտյան երկրները ևս սկսել են մտահոգվել սիրիական այսպես կոչված ընդդիմության շրջանում տեղի ունեցող իրադարձություններով, քանզի լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից, և հետևաբար կուտակված ամբողջ զենքը կարող է ծառայել բոլորովին այլ նպատակների համար, որպիսին պլանավորված չէր արևմտյան բլոկի կողմից: Պատահական չէ նաև այս օրերին ԱՄՆ Սենատի և Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամների բացասական դիրքորոշումը ապստամբներին զենք մատակարարելը շարունակելու վերաբերյալ:
![]() |



No comments:
Post a Comment