Страницы

Friday, 12 July 2013

Կահիրեն լցված է Մուրսիի կողմնակիցներով

   Այսօր առավոտից Կահիրեի մզկիթի մոտ  են հավաքվել պաշտոնանկ նախագահ Մուրսիի կողմնակիցները: Միջազգային մամուլի հաղորդմամբ վերջիններս ավելի քան բազմամարդ են և պլանավորել են շարժվել դեպի կառավարական թաղամաս: Ցուցարարնրը ընտրել են այն ուղին, որտեղ նախորդ մի քանի օրերի ընթացքում բանակի հետ ունեցած բախումների ընթացքում զոհվել էին իրենց կողմնակիցները:
Միևնույն ժամանակ Եգիպտոսի պետական հեռուստալիքի հաղորդմամբ, երկրի ժամանակավոր վարչապետ Հազեմ ԷԼ-Բեբլավին աշխատում է ավարտին հասցնել կառավարության ձևավորման գործընթացը և գրեթե կատարել է իր հասանելիք աշխատանքի երկու-երրորդը:
Հիշեցնենք, որ տարածաշրջանային ուժերից միայն Թուրքիան է հիասթափված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններից, և ըստ էության համաձայնել է Մուսուլման Եղբայրների այն տեսակետին, որ Մուրսիի պաշտոնանկությունը ոչ լեգիտիմ գործընթաց էր: Ավելին, թուրքական Անադոլու պետական լրատվական գործակալության հաղորդմամբ վարչապետ Էրդողանը նշել է, որ <ռազմական ցանկացած հեղաշրջում` անկախ իր թիրախից, սպանում է ժողովրդավարությունը, մարդկանց և երկրի ապագան>:






No comments:

Post a Comment