Страницы

Friday, 12 July 2013

Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից. լրացված




     Մոսկվայի Շերեմենետեվո օդանավակայանի տրանզիտային գոտում գտնվող ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը քիչ առաջ  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազամակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումից հետ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից, քանզի ինքը չի կարող մեկնել Լատինական Ամերիկա: Այս մասին հաստատել է նաև հանդիպմանը ներկա Human Rights Watch կազմակերպության աշխատակից Տատյանա Լոկշինան: 
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում օդանավակայանի F տերմինալում: 

Ավելացնենք, որ րոպեներ առաջ պաշտոնական Կրեմլը հայտարարել է, որ չնայած դեռ անձնական դիմում չի ստացել, սակայն Սնոուդենին առաջադրված պայմանները շարունակում են նույնը մնալ, համաձայն որոնց, Սնոուդենը պետք է դադարեցնի գաղտնազերծումների միջոցով վնաս պատճառել ԱՄՆ-ին: Ընդգծենք, որ հաղորդումների համաձայն Սնոուդենը արդեն համաձայնել է սույն պայմանին: 

 Այս պահի դրությամբ փորձագետների գնահատականների համաձայն հավանաբար Սնոուդենը կստանա ապաստան, թեկուզև ժամանակավոր:

No comments:

Post a Comment