Իսպանական պարբերականում լույս տեսած հոդվածում հեղինակը անդրադարձ է կատարել ռուս-ուկրաինական հարաբերություններին` այդ ամենը դիտարկելով վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Համայն Ռուսիո առաջնորդ, պատրիարք Կիրիլի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում: Հոդվածագրի փոխանցմամբ սա Ռուսասատնի կողմից հատուկ իրականացված և լավ մտածված քայլ է, որի նպատակն է ուղղափառության և տնտեսական ինտեգրացիայի գաղափարների, ինչպես նաև էժան սակագներով բնական գազի մատուցման հնարավոությունների շեշտադրման միջոցով ճնշում գործադրել Ուկրաինայի ղեկավարության վրա` վերջինիս Մոսկվայի ազդեցության տիրությում պահելու համար: Իսկ ավելի կոնկրետ, որպեսզի հնարավորինս խոչընդոտվի այս աշնանը Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը:

No comments:
Post a Comment