Страницы

Monday, 29 July 2013

ԵՄ-ն Եգիպտոսին դեմոկրատիայի դասեր է տալիս

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը Եգիպտոսում ծրագրում է  անցկացնել հակաճգնաժամային բանակցույթուններ:
Նրա այցին նախորդել են անկարգություններ, և միայն հանգստյան օրերին սպանվել են պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի առնվազն 72 կողմնակից:
Նախկինում արաբական աշխարհի առանցքային երկիր և ԱՄՆ դաշնակից հանդիսացող Եգիպտոսն ավելի է խորասուզվում քաոսի ու անկարգությունների մեջ:
 Քեթրին Էշթոնը մտադիր է հանդիպել եգիպտական զինված ուժերի ղեկավար գեներալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Հիշեցնենք, որ հենց բանակը պաշտոնանկ արեց արդեն նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին: Նրա օրակարգի մեջ մտնում է նաև նախագահի լիազորությունների ժամանակավոր հանձնակատար Ադլի Մանսուրի հետ, ինչպես նաև Ազատություն և Արդարություն կուսակցության պաշտոնական ներկայացուցիչների հետ, որը հանդիսանում է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման քաղաքական թևը:
Իր հայտարարությունում, Էշթոնն ասել է,որ կպնդի «համընդգրկուն անցումային գործընթացի վրա, որին պետք է մասնակցեն երկրում գործող բոլոր քաղաքական խմբերը, այդ թվում՝  «Մուսուլման եղբայրներ»»:

No comments:

Post a Comment