Страницы

Monday, 29 July 2013

Արքայզն Ջորջը չի լինի Շոտլանդիայի թագավոր: Դենիս Կանավան

Դենիս Կանավան
Արքայազն Ջորջի ծնունդը Շոտլանդիայի անկախության հարցի հետ կապված առաջացրել է պառակտում ողջ Միացյալ Թագավորությունում, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր և Շոտլանդիայի անկախության շարժման կողմնակից Դենիս Կանավանը կիրակի օրը կատարել է հակամիապետական հայտարարություն այն մասին, որ արքայազն Ջորջը՝ արքայազն Ուիլյամի առաջին որդին, երբեք չի դառնա անկախ Շոտլանդիայի թագավոր:
«Իշխանության ժառանգական փոխանցման պահպանումը 21-րդ դարում կլինի վիրավորանք ժողովրդավարությանը և անախրոնիզմ»,- ասել է Կանավանը:
Ավելի վաղ, Շոնտլանդական ազգային կուսակցությունը, 2011թ-ի ընտրություններին ստանալով խորհրդարանում տեղերի մեծամասնությունը, հայտարարել էր, որ անկախ Շոտլանդիան պետք է  պահպանի ենթակայություն Ելիզավետա թագուհուն և ֆունտ ստեռլինգը՝ որպես ազգային արժույթ:

Հիշեցնենք, որ վարչապես Դեվիդ Քեմերոնը ստորագրել է 2014թ-ի սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի անկախության հարցով ռեֆերենդում անցկացնելու մասին համաձայնագիր: 

No comments:

Post a Comment