Страницы

Monday, 29 July 2013

Փակ ռազմական գոտի Թունիսի հրապարակում


Այսօր Թունիսի երկու քաղաքներում բախումներ են գրանցվել հակակառավարական և կառավարության կողմնակից ցուցարարների միջև: Ականատեսների վկայությամբ՝ երկրում լարվածությունը աճում է կապված այն բանի հետ, որ ընդդիմությունը ավելի մեծ ջանքեր է գործադրում երկրի իսլամիստական ղեկավարությանը դուրս մղելու համար:
Ընդդիմության ուժերը փորձել են գրոհել Սիդի-Բուզիդ քաղաքի ՏԻՄ կառույցները: Քաղաքապետարանի աշխատակիցները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը: Տեղացիների խոսքերով՝ դա հանգեցրել է ընդդիմադիրների և պետությունը ղեկավարող Ան-Նաղդա իսլամիստական կուսակցության կողմնակիցների միջև նոր բախումների:
Միջադեպին արձագանքել է բանակը, որպեսզի պաշտպանի պետական կառույցները, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ ցրելով ցուցարարների շարքերը: Սակայն, ստացվող տեղեկությունների համաձայն հազարավոր ցուցարարներ շարունակում են հավաքվել քաղաքի հարավային հատվածում, որը նաև հանդիսանում է այն 2011թ-ին նախագահ Զինա ալ-Աբիդին Բեն Ալիին տապալած շարժման սկզբնավայր: Հենց այդ քաղաքից է սկսվել ողջ «արաբական գարունը»:
Թունիսյան բանակը օգտագործել է փշալարեր՝ փակելու համար մայրաքաղաքի հրապարակը, որը հավասարապես օգտագործվում է և՛ կառավարության կողմնակիցների, և՛ ընդդիմության ցույցերի համար: Մայրաքաղաքի հրապարակը հայտարարվել է «փակ ռազմական գոտի»:
Երկու կողմերի ցուցարարներն ել խոստացել են վերադառնալ: Ընդդիմադիր ԶԼՄ-ները նշում են, որ ներկայիս կառավաության դեմ բողոքողները արդեն իսկ վերախմբավորում են իրենց ոժերը հրապարակի մոտակայքում:
Թունիսում լարվածությունը աճում է, իսկ ցույցերը ստանում են առավել դաժան են դարձել, այն բանից հետո, ինչ ընդդիմությունը սկսեց պահանջել իսլամիստական կառավարության հրաժարականը:

Եվս մեկ արաբական երկիր կանգնած է քաղաքացիական պաըտերազմի շեմին:

No comments:

Post a Comment