Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից երկու տարի անց` այսօր, արդեն վերջինիս որդի Սաիֆ ալ-Իսլաման պետք է կանգնի դատարանի առջև: Սաիֆը մեղադրվում է 2011թ-ի հեղափոխության ժամանակ իրականացրած մի շարք ծանր հանցագործությունների համար: Գործով դատական լսումները պլանավորված են արդեն օգոստոս ամսվա համար:
Միջազգային քրեական դատարանը պնդում է, որ Լիբիան ի վիճակի չէ ապահովել Սաիֆի գործով արդարություն, հետևաբար պահանջում են վերջինիս հանձնել Հաագայի դատարան, սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ Տրիպոլին անտեսում է այս կոչերը: Ավելին, լիբիացի պաշտոնյաների պնդմամբ, Հաագայի նմանատիպ կոչերը արդարացի կլինեին, եթե Լիբիայի դատական համակարգը չգործառներ, սակայն, ըստ պաշտոնյաների, թերևս դատական համակարգը երկրում աշխատող ամենարդյունավետ համակարգերից մեկն է համարվում ներկայումս:

No comments:
Post a Comment