Ադրբեջանի
խնդիրն այն է, որ Հայաստանը ռազմական առումով դեռեւս երկու առավելություն ունի
Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բաժնին
տված հարցազրույցում նշել է վաշինգթոնյան Քարնեգի հիմնադրամի աշխատակից Թոմաս դե
Վաալը:Նրա խոսքով՝ Հայաստանի առաջին առավելությունը լանդշաֆտն է, քանի որ լեռներում միշտ ավելի հեշտ է պաշտպանվել, քան՝ հարձակվել: Երկրորդ՝ Հայաստանը նույնպես զենք է գնում Ռուսաստանից, բայց ի տարբերություն Ադրբեջանի, ավելի ցածր գներով:
Թոմաս դե Վաալը նշել է, որ Ադրբեջանը տարիների ընթացքում վերածվել է գազային եւ նավթային տերության, սակայն դա ոչ մի առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ: «Ադրբեջանի հաջողությունները ղարաբաղյան հարցում հավասար են զրոյի»,-ընդգծել է Վաալը:
Փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը շատ հարցերում փոխվել է եւ նորից կառուցվել, իսկ նրա վերահսկողության տակ գտնվողն 7 շրջանները սկսում են ձուլվել Ղարաբաղին: Նա նկատել է, որ պատերազմի դեպքում դա սոսկ Հայաստանին, Ադրբեջանին ու Ղարաբաղին վերաբերող հակամարտություն չի լինելու. «Դա առնչվելու է առավել լայն տարածաշրջանի եւ, հնարավոր է, հենց դա է դրական գործոնը, քանի որ հարեւան երկրները շահագրգռված են կանխել իրադարձությունների այդպիսի զարգացումը»,-ասել է Վաալը:
«Ես կարծում եմ, որ հաշտությունը հնարավոր է, սակայն, ինչպես արդեն ասվել է, արշավ սկսվեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ, ով խոսում էր խաղաղության ու հաշտության մասին: Դա որոշակի վատ մեսիջ է: Անհրաժեշտ է սպասել եւ տեսնել, թե արդյոք դա կապված է Բաքվի քաղաքականության հետ, թե՞ խնդիրը երկարաժամկետ հեռանկար ունի»,-ասել է փորձագետը:
No comments:
Post a Comment