Թուրքիան չպետք է մտնի Եվրոպական Միություն, քանի
որ նա չի հանդիսանում Եվրոպայի մաս, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար՝ Վոլֆգանգ
Շոյբլեն: «Մենք չպետք է ընդունենք Թուրքիային որպես լիիրավ անդամ... Թուրքիան Եվրոպայի
մաս չէ»,- ասել է նա Դյուսելդորֆում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Այս հայտարարությունը իր արձաքանքն է գտել թուրքական
կողմից, Շոյբլեի հայտարարությունները հանդիսանում են «բացառապես անընդունելի և չհիմնավորված:
Նման ձևակերպումները չեն կարող ընդունվել, բացի այդ դրանք չեն արտահայտում իրականությունը:
Պատմությունը, արժեքները և ընդհանուր ապագայի հեռանկարները ապացուցում են, որ Եվրոպան
առանց Թուրքիայի անիմաստ է, հնարավոր չէ պատկերացնել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Գերմանիայի ճնշման տակ
Եվրամիությունը որոշում էր ընդունել հետաձգել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ անդամակցության
հետ կապված: Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների սառեցման պատճառ է դարձել
Գերմանիայի ռեակցիան Թուրիայում Գեզի այգու ցույցերի ճնշման հետ կապված:

No comments:
Post a Comment