Страницы

Saturday, 6 July 2013

Ղազախստանում առաջարկել են ուսումնասիրել «նազարբաևագիտություն»

Ղազախստանում առաջարկել են մշակել նոր ուսումնական ծրագիր՝ «նազարբաևագիտություն»: Նման առաջարկով, ինչպես հայտնում է “Южный Казахстан” թերթը, հանդես է եկել տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Նուրալի Ուտկելբաևը:
Մեկնաբանելով իր նախաձեռնությունը՝ նա նշել է, որ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատանքները՝ զեկույցները, ժողովրդին ուղղված ուղերձները, հոդվածներն ու գրքերը, ներկայումս կազմում են մոտ հարյուր հատոր: Ուտկելբաևի կարծիքով այդ աշխատանքների ուսումնասիրությունը չի կրում համակարգային բնույթ և անհրաժեշտ է հատուկ դասընթաց:
Ուտկելբաևը արդեն իսկ կազմել է դասընթացի մոտավոր բովանդակությունը և դիմել է կրթության և գիտության նախարարություն: Այնտեղ, համաձայն թերթի տվյալների, նրա նախաձեռնությունը հավանության է արժանացել: Սակայն նախարարության մամուլ ծառայությունը հայտարարել է որ ներկա պահին կրթական ոչ մի ծրագրում «նազարբաևագիտությունը» ներառված չէ:
Նուրսուլթան Նազարբաևը ղեկավարում է Ղազախստանը ավելի քան 20 տարի, իսկ մինչը նախագահ դառնալը եղել է հանրապետության կոմկուսի առաջին քարտուղար: Մինչ այժմ նա 4 անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում: Նազարբաևը ունի «ազգի հոր» կարգավիճակ, ինչը երաշխավորում է նրա և նրա ընտանիքի անձեռնմխելիություն քրեական հետապնդումներից, ինչպես նաև պատիժ է նախատեսում նրանց համար, ովքեր անհարգալից կվերաբերվեն նրա նկարի հետ, կամ «կսևացնեն» նրա կենսագրությունը:
Այս ամենը Ղազախստանում առկա Նազարբաևի նկատմամբ «անհատի պաշտամունքի» միակ վկայությունը չէ: 2011թ Ալմա Աթայում կանգնեցվել է նրան նվիրված հուշարձան: Իսկ որոշ մտավորականներ ավելի վաղ առաջարկել էին երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան:

No comments:

Post a Comment