Եգիպտոսի իշխանությունից հեռացված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսին գործել է սեփական երկրի քաղաքացիների շահերին հակառակ: Այս մասին հայտնել է եգիպտացի ազատական քաղաքական գործիչ Մամդուհ Համզան:
Վերջինս դիմում է ներկայացրել Եգիպտոսի գլխավոր դատախազություն՝ մեղադրելով նախկին նախագահ Մուրսիին և «Մահմեդական եղբայրների» ղեկավարությանը պետական դավաճանության մեջ: Համզայի տեղեկատվության համաձայն` իսլամիստները զենք են մատակարարել և նպաստել են, որ ՀԱՄԱՍ-ի անդամները Եգիպտոսի քաղաքացիություն ստանան: Բացի այդ, ըստ նրա, Մուրսին ու նրա կողմնակիցները սադրանքներ են նախապատրաստել Եգիպտոսի քաղաքացիների դեմ:

No comments:
Post a Comment