Страницы

Saturday, 6 July 2013

Վենեսուելայի Զինված Ուժերը Կգլխավորի Կին Ծովակալ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագրովզինվորական գեատեսչության նոր ղեկավար է նշանակվել ծովակալ Կառմեն Մելենդեսը: Նա երկրի պատմության մեջ առաջին կինն է, ով զբաղեցնում է աշտպանության նախարարի պաշտոնը:
Մինչև նշանակումը Մելենդեսը գլխավորել է նախագահի աշխատակազմը: Նախորդ տարվա հուլիսին նա արժանացել էր ծովակալի կոչման, իսկ ուսադիրները նրան հանձնել էր նախկին նախագահ Ուգո Չավեսը:
51-ամյա Մելենդեսի նշանակման մասին նախագահը հայտարարել է ռազմական թանգարանում կայացած միջոցառման ժամանակ, որտեղ հանգչում է նաև Ուգո Չավեսը: Վենեսուելայի առաջնորդը Մելենդեսին անվանել է «հայրենիքի զինվոր»:
Մադուրոն միաժամանակ կատարել է մի շարք նշանակումներ զինված ուժերի բարձր պաշտոններում:
Մասնագետների կարծիքով նախարարությունում իրականացվող այս փոփոխությունները լիովին սպասելի էին, քանի որ Մադուրոյին անհրաժեշտ է ամրապնդել իր դիրքերը որպես աջ ուժերի կոալիցիայի ղեկավար, որը ստեղծել է Չավեսը:
Մելենդեսւ միակ լատինաամերկուհին չէ, որը զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Այսօր Նիկարագուայի, Պարագվայի և Էկվադորի զինված ուժերը ևս գլխավորում են կանայք:

No comments:

Post a Comment