Իսրայելի նախարարների
կաբինետը հաստատել է մի նախագիծ, որը նախատեսում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային
ծառայություն Իսրայելի բոլոր քաղաքացիների` ներառյալ ուլտրաօրթոդոքս հրեաների`
հերեդիմների համար: Նախկինում Թորան ուսումնասիրող երիտասարդ-հարեդիները ամեն տարի
ստանում էին տարկետում, իսկ հիմա` 21 տարին լրանալուն պես նրանք ևս կզորակոչվեն
իսրայելական բանակ:
Բացառություն կարվի միայն հոգևոր կրթարանում ուսանող 100 երիտասարդի համար, ովքեր կրթության ոլորտում դրսևորել են բացառիկ առաջադիմություն:
Եթե հերեդիմների` ՑԱԽԱԼ զորակոչելու մասին օրինագիծը հաստատվի Կնեսետի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, ապա ուղղափառներին ազգային բանակ կսկսեն հավաքագրել արդեն 2017թվականից: Այս նախաձեռնությանը ի պատասխան ուլտրաօրթոդոքս պատգամավորները 2013թ հուլիսի 7-ը հայտարարել են «Իսրայելի համար սև օր», նշելով, որ «վիրավորանքը, որը կառավարությունը հասցրեց կրոնական փոքրամասնությանը, համարժեք է հետապնդումների և դաժանության»:

Օրինագծի
քննարկամ ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավաստիացրել է, որ հերեդիմների համար
փոփոխությունները կմտցրվեն աստիճանաբար` «ուշադրություն դարձնելով այդ կրոնական համայնքի
հատուկ պահանջմունքներին»:
Իսրայելի
բնակչության 10%-ը կազմող հարեդիմներին հասարակական
կյանքի մեջ ակտիվ ներառելու օրենքների փաթեթը վաղուց արդեն պառակտություն է մտցրել
և΄ հասարակության, և΄ քաղաքական գործիչների միջև: 2 ամիս առաջ 30 հազար օրթոդոքս հրեաներ
կազմակերպել էին բողոքի ցույցեր Երուսաղեմի զինվորական հավաքագրման կենտրոնի առջև:
Նշվում է, նաև, որ տարեցտարի օրթոդոքսների թիվը երկրում ավելանում է:

No comments:
Post a Comment