ԱՄՆ նախագահ Բարաք օբամայի
այցը Մոսկվա ծրագրված է սեպտեմբերին: Սակայն այն պատճառով, որ այժմ ՌԴ
մայրաքաղաքում է գտնվում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, նախագահի
այցելությունը վտանգի տակ է:
Մի քանի օր առաջ The New
York Times-ը, հղում կատարելով սեփական տեղեկատվական աղբյուրներին, հաղորդել է, որ
ԱՄՆ նախագահը «հազիվ թե կայցելի Մոսկվա, եթե Սնոուդենը դեռ շարունակի մնալ «Շերեմետևոյում»»:
Նմանատիպ տեղեկատվություն է հայտնվել նաև ռուսական մամուլում:
Սեպտեմբերին
Սանկտ-Պետերբուրգում պետք է կայանա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը: Տպագիր
աղբյուրները նշում են, որ որ Օբամայի մասնակցությունը այդ գագաթնաժողովին ևս
որոշված չէ և հնարավոր է նրա նախագահի փոխարեն նրան մասնակցի փոխնախագահ Ջո Բայդենը:
Իսկ ԱՄՆ Ազգային Անվտանգության
Խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միհանը հաստատել է, որ այնուամենայնիվ
Օբաման մտադիր է այցելել Ռուսաստան աշնանը: Իսկ թե, ո՞ր քաղաք, չի մանրամասնում:

No comments:
Post a Comment