Պակիստանցի
թալիբների «Թեհրիք-է Թալիբան–է Պակիստան» խմբավորումը մոտ ժամանակներս Սիրիայի տարածքում
կստեղծի սեփական բազան Սիրիայի տարածքում, որտեղ արդեն իսկ գոյություն ունի «Թալիբանի» փոքր մասնաճյուղ աֆղանցի թալիբ Մոհամեդ Ամինի գլխավորոթյամբ:
Ամինի խնդիրն է Սիրիայում «ջիհադի մոնիթորինգը», որոշել թե անհրաժեշտ են արդյոք լրացուցիչ մոջահեդներ Աֆղանստանից, որոնք կռվում են իսլամական «բրիգադի» կողմից: Համաձայն
BBC-ի՝ Ամինի զեկույցների ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ
խմբավորման կազմում Սիրիա են ժամանել հողեբանական պատերազմի 12 մասնագետներ: Իրավիճակը տեղում ուսումնասիրելուց հետո, պակիստանցի
թալիբները մտադիր են Սիրիայում ստեղծել Պակիստանի և Աֆղանստանի գրոհայիններին վերապատրաստելու և աջակցելու մշտական բազա: Նման
օբյեկտի ստեղծումը հավանություն է արժանացել սիրիական տարբեր նահանգներում կռվող բոլոր իսլամական խմբավորումների կողմից:
«Թեհրիք-է
Թալիբան–է Պակիստան» խմբավորումը անջատվել
է «Թալիբանից» 2007թ-ին: Գրոհայինների մեծ մասը ամերիկացիների կողմից նախնական վերապատրաստում են ստացել դեռևս սովետական զորքերի դեմ պայքարելու տարիներին:

No comments:
Post a Comment