Страницы

Saturday, 13 July 2013

Եգիպտոսը վիզային ռեժիմ է մտցրել սիրիացիների համար



Եգիպտոսի պետական սահմանը հատած 100-ավոր սիրիացի փախստականներ ստիպված են եղել վերադառնալ այնտեղ, որտեղից ժամանել էին: Ստեղծված իրավիճակի պատճառը այն է, որ այս շաբաթվանից սկսած Եգիպտոսը վիզային ռեժիմ է մտցրել Սիրիայից Եգիպտոս ժամանողների համար: Մինչ այդ պահը վիզային ռեժիմ երկու երկրների միջև չի գործել, ինչի արդյունքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով երկիրը լքողների զգալի զանգված հեշտորեն կարողանում էր հաստատվել Եգիպտոսում: 


  Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության համաձայն նման միջոցառումներ ձեռնարկվել են` հիմք ընդունելով այս պահին երկրում տիրող իրավիճակը: Վիզային ռեժիմը ժամանակավոր բնույթ է կրում, քանզի նույն մեկնաբանության մեջ նշվում է, որ <Եգիպտոսը շարունակում է մնալ իր նախնական դիրքրոշմանը` աջակցել սիրիացի փախստականներին` միաժամանակ աջակցելով սիրիական հեղափոխությանը և ժողովրդավարության հաստատմանը>: 

No comments:

Post a Comment