Գիտնականները
անցենկացրել լայնածավալ ուսումնասիրությունները՝ գնահատելով երկրները՝ «ըստ իրենց մեղսագործության
աստիճանի», և առանձնացրել են 7 առաջատարների:
1.Աշխարհի
ամենակալորիական սնունդ հանդիսացող ֆասթֆուդի հայրենիք ԱՄՆ-ում, համաձայն ԱՄՆ Տնտեսական
համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների, բնակչության 34%-ը տառապում
է ճարպակալումից:
2.Անկանոն
սեռական հարաբերությունների ցուցանիշը
ամենաբարձրը գրանցվել է Ֆինլանդիայում, այնուհետև գալիս են Նոր Զելանդիան, Մերձբալթյան
հանրապետությունները և Մեծ Բրիտանիան:
3.Ագահության
տեսանկյունից առաջատար է Ռուսաստանը: Կոռումպացված երկրների ցանկում այն անցել անգամ
Ինդոնեզիային և Մեքսիկային, զբաղեցնելով 133-րդ տեղը 174-ից:
4.Ծուլությունը
գիտնականները արտահայտել են աշխատունակության ցուցանիշով: Այն կարելի է չափել տարեկան
կտրվածքով երկրի միջին տնտեսական ակտիվ քաղաքացու աշխատած ժամաքանակով: Ամենացածր ցուցանիշները
գրանցվել են Եվրոպայում, որտեղ տարեկան 1300-1500 ժամը համարվում է նորմա, իսկ ասիական
երկրներում այդ ցուցանիշը կազմում է 2000 ժամ:
5.Զայրույթի
ցուցանիշը ամենաբարձրը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է, որը հանդիսանում է աշխարհի
զարգացած երկրների շարքում առաջատարը բռնության և հանցագործությունների քանակով: Այս
երկրում ամեն տարի սպանվում է ամեն 100.000ից 32ը: Զայրույթի ցուցանիշով առաջատար են նաև Բրազիլիան և Մեքսիկան:
6.Հպարտությունը
գիտնականները ներկայացրել են որպես ազգային հայրենասիրություն: 2009թ-ին այն ուսումնասիրել
Reputation Institute կազմակերպությունը, որը մասնագիտացված է տարբեր կազմակերպությունների և երկրների հեղինակության հետ կապված հարցորում: Պարզվել է, որ աշխարհի ամենահպարտ մարդիկ ավստրալացիներն են: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Կանադան և Ֆինլանդիան:
7. Նախանձը գիտանկանների համար եղել է ամենաբարդ մեղքը,
որը հնարավոր լիներ արտահայտել մաթեմատիկորեն: Տնտեսագետները վեր են հանել մի ցուցանիշ՝
նախանձի և տնտեսական անհավասարության միջև՝, որքան այն բարձր է, այնքան աղքատներն ավելի
շատ են նախանձում հարուստներին: Հիմնվելով այդ օրինաչափության վրա ամենանախանձ երկրներ
են ճանաչվել Գերմանիան, Ավստրիան և Շվեդիան:







No comments:
Post a Comment