Страницы

Saturday, 13 July 2013

Ա. Մերկել . Հունաստանի պարտքերը այլևս չեն մարվելու

     
        Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան և եվրոգոտու մյուս երկրները այլևս չեն մարելու Հունաստանի կուտակած պարտքերը, քանզի դա իրենց համար վերածվում է բազմամիլիոնանոց բեռի:    
    Չնայած այն հանգամանքին, որ արդեն երեք օր է, ինչ Հունաստանում շարունակվում են մասայական ցույցերը և հակակառավարական դժգոհությունները, միևնույնն է եվրոգոտու երկաթյա տնտեսության ղեկավար Մերկելը շարունակում է մնալ այն համոզմանը, որ դա բեռ է գործընկեր երկրների համար: 

   Հիշեցնենք, որ մինչ 2020թ-ը Հունաստանը պարտավորվել է վարել կոշտ տնտեսական քաղաքականությունը, որի շրջանակներում նախատեսվում է բացի ծախսերի կրճատումից նաև հսկայական աշխատատեղերի կրճատում: 2020թ-ը հաշվարկված է որպես ժամանակակետ, երբ Հունաստանը արդեն կսկսի ինքնուրույն մարել կուտակած պարտքերը: 

No comments:

Post a Comment