Երեկ Մոսկվայի Շերեմենտեվո միջազգային օդնավակայանում ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի` մարդու իրավնունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումից հետո, վերջինս հայտարարել էր Ռուսաստանից քաղաքական ապաստան ստանալու իր ցանկության մասին` միաժամանակ ընդգծելով, որ ինքը համաձայն է ՌԴ նախագահ Վ. Պուտինի նախկինում հնչեցրած նախապայմաններին, համաձայն որոնց, Սնոուդենը պետք է դադարի վնասել ԱՄՆ շահերին:
.jpg)
Ինչպես և սպասվում էր ԱՄՆ-ն հանդես եկավ բացասական արձագանքով` խիստ քննադատական խոսքեր հնչեցնելով ՌԴ հասցեին: Մասնավորապես ԱՄՆ-ին վրդովվեցրել էր Սնոուդենի հետ հանդիպում անցկացելու ռուսական կողմի թույլտվությունը, որը որակվեց որպես խոստացված չեզոքության խախտում, ավելին` որպես օժանդակություն Սնոուդենին հակաամերիկյան քարոզչություն իրականացնելու գործում: Սպիտակ տան մամուլի խոսնակի շուրթերով փաստորեն ԱՄՆ-ն հստակորեն հասկացրեց պաշտոնական Մոսկվային, որ վերջինս ուներ հնարավորություն Սնոուդենին արտահայտվելու հնարավորություն չտալու համար:
.jpg)
No comments:
Post a Comment