Իրաքն ի վիճակի չէ դադարեցնել զենքի մատակարարումը
Իրանից Սիրիա, որն իրականացվում է իրաքյան օդային տարածքով: Այդ մասին հայտարարել է
Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարին:
ԱԳՆ ղեկավարի համաձյայն, պաշտոնական Բաղդադը
դատապարտում է այդ մատակարարումները և պաշտոնապես իր բողոքն է արտահայտում դրանց դեմ,
սակայն օդային մատակարարումները ի վիճակի չէ կասեցնել: Նա շեշտել է, որ, եթե արևմտյան
երկրները պնդում են Իրաքի օդային տարածքով Իրանի կողմից Սիրիա կատարվող զենքի մատակարարումների
դադարեցման մասին, ապա պետք է գործով օգնեն, դրանց վերջ դնելու համար:
Նախարարն ավելացրել է, որ Իրաքը Բաշար
Ասադի ռեժիմին ո´չ զենք է մատակարարում, ո´չ էլ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, ինչպես նաև մերժել
է Սիրիայի՝ զեղչված գնով նավթ վաճառելու
խնդրանքը:
Ավելի վաղ իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքը
հայտարարել էր, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող զինված խմբավորումները
ուղղակիորեն սպառնում են Իրաքի անվտանգությանն ու կայունությանը: Նախարարի խոսքերով այդ զենքը «թափանցում է Իրաքի տարածք երկու երկրների տարածքում
գործող Ալ-Քաիդա և այլ խմբավութրումների ծայրահեղականների հաստատած կապերի միջոցով»: Ալ-Մալիքը նաև մտահոգություն
է հայտնել հարևան Սիրիայում
աճող լարվածության
ու բռնության
հետ կապված, և զգուշացրել որոշ եվրոպական երկրների՝
սիրիացի ապստամբներին
զենք մատակարարելու
ծրագրերի «անկանխատեսելի հետևանքների» հնարավորության մասին:

No comments:
Post a Comment