Ղասախստանի նկատմամբ Ուզբեկստանի և Ղրղզստանի հնչեցրած տարածքային պահանջներին ի պատասխան, ղազախստանցի հայտնի քաղաքագետ Դանիյար Աշիմբաևը “Vласть” ամսագրին տված հարցազրույցում առաջարկել է «քննարկել Ուզբեկստանը և Ղրղստանը՝ որպես ինքնավար շրջաններ Ղազախսանի կազմում ներառելու հարցը»:
«Խոսքը կարող է գնալ ինչպես անեքսիայի, այնպես էլ Կենտրոնական Ասիան առավել կայուն և զարգացած պետության հովանու ներքո խաղաղ միավորման վերաբերյալ»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքերով տարածաշրջանում Ղազախստանի դոմինանտ դերը պատմականորեն արդարացի է: «Մեր նախնիները միշտ էլ գերիշխել են տարածաշրջանում (խունններ, Թյուրքական խանություն, Մոնղոլական կայսրություն, Բուխարայի խանություն): Վերջին հաշվով Տաշքենդը եղել է Ղազախական խանության մայրաքաղաք»,- պարզաբանել է Աշիմբաևը:
Մեկ այլ ղազախստանցի քաղաքագետ Մարատ Շիբուտովը ևս չի բացառում սահմանների վերանայման հնարավորությունը ապագայում: «Կենտրոնաասիական տարածաշրջանի սահմանների մեծ մասը բնական չեն: Եվ ապագայում միևնույնն է կառաջանա իրավիճակ, երբ դրանք կվերանայվեն: Պետք է լինել դրան պատրաստ: Սահմանը պետք է լինի առանց անկլավների, իսկ վիճելի որոշ հարցեր երբևէ անպայման կլուծվեն: Դա վերաբերվում է նաև Ղազախստանին: Ինչպես ցույց է տալիս Հարավսլավիայի փորձը, ցանկացած բան միշտ էլ կարելի է բաժանել: Անհրաժեշտ է միայն համապատասխան ցանկություն»:
Այս ամենի հետ կապված Շիբուտովը գտնում է, որ Ղազախստանի իշխանությունները պետք է ավելի շատ ֆինանսավորեն ռազմական ոլորտը: Նրա տվյալներով Ղազախստանը բանակի վրա ծախսում է մոտ 2 մլրդ $ և ունի մոտ 49 հազար զինծառայող, մինչդեռ Ուզբեկստանը ծախսում է մոտ 3 մլրդ $ և ունի ավելի քան 67 հազար զինծառայող:
Հիշեցնենք,
որ օրերս Ղազախստանին տարածքային պահանջներ նեկայացնելու առաջարկով էին հանդես
եկել ուզբեկ ակադեմիկոս Ռուստամժոն Աբդուլլաևը, ինչպես նաև Ղրղզստանի
Տալասկյանշրջանի բնակիչները:

No comments:
Post a Comment