Страницы

Monday, 29 July 2013

Խաղաղ կարգավորման գործընթացը վաղուց արդեն մահացել է



    Մերձավոր Արևելքի ուսումնասիրությամբ զբաղվող ռուսական հետազոտական կենտրոնի ղեկավար Յեվգենի Սատանովսկու գնահատմամբ Վաշինգտոնում կայանալիք իսրայելա-պաղեստինյան կողմերի հանդիպումից էական ոչինչ չպետք է սպասել, քանզի նրա կարծիքով խաղաղ կարգավորման այդ գործընթացը վաղուց արդեն մահացել է: 

    Միաժամանակ փորձագետը ավելացրել է, որ այս հարցում հաջողության հասնելու մեծ ցանկությունը հենց ԱՄՆ-ի նոր պետքարտուղարինն է, ով ունի այդ մանդատը: 
    Հիշեցնենք, որ օրեր առաջ իսրայելի վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ, որով փաստում էր իրենց պատրաստակամությունը Պաղեստինյան ինքնավարության հետ խաղաղ կարգավորման գործընթացի շարունակության համար` և ի նշան դրա ազատ արձակել իսրայելական բանտերում ավելի քան 20 տարի պահվող պաղեստինցի 104 բանտարկյալների:

No comments:

Post a Comment