Страницы

Monday, 29 July 2013

Ալ-Քաիդայի գրոհայինները արդեն Եգիպտոսում են


    Եգիպտական <Ալ-Մասրի Ալ-Յաում> թերթը հղում անելով ցուցարարներից մեկի խոսքին տեղեկացնում է, որ Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսացող գրոհայինները այսօր արդեն միացել են Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի և Մահմեդական Եղբայրենր կազմակերպության կողմնակիցների կողմից անցկացվող ցույցերին և բողոքի ակցիաներին: Գրոհայինները մասնավրապես միացել են ցուցարարներին հենց մայրաքաղաք Կահիրեում:          Տեղեկատվությունը հաղորդած ցուցարարի խոսքով Ալ-Քաիդայի գրոհայինների ակցիաներին միանալը շատ կարևոր նշանակություն ունի, քանզի վերջիններիս ունեն արդյունավետ փորձ` պաշտպանելու հրապարակ դուրս եկածներին` ցանկացած հնարավոր հարձակումներից: Տարբեր լրատվական միջոցների փոխանցմամբ իսկապես այս օրերին ցուցարարների շրջանում շատացել են Ալ-Քաիդայի խորհրդանիշը հանդիսացող սև դրոշները:

No comments:

Post a Comment