Страницы

Monday, 29 July 2013

Եվրոպան և ԱՄՆ-ոմ աճում է «ներքին ահաբեկչության» սպառնալիքը


 Եվրոպայում և ԱՄՆ-ում աճում է այն մտավախությունը, թե Սիրիայում ռազմական գորոծողությունների մասնակցող արևմտյան պետությունների ծայրահեղ իսլամիստները տուն վերադառնալով կսկսեն նոր սպառալիք ներկայացնել: Համաձայն վերջն տվյալների 2001թ-ից Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի ավելի քան 600 քաղաքացիներ գտնվում են Սիրիայում, որտեղ մասնակցում են նախագահ Ասադի դեմ վարող ապստամբական պայքարին:
Ծայրահեղականացման (ռադիկալիզացիայի) ուսումնասիրման լոնդոնյան միջազգային կենտրոնի կողմից անցկացված վերջին ուսումնասրությունները ցույց են տվել, որ Ֆրանսիայից մոտ 140, Բրիտանիայից՝ 100,  Իսպանիայից՝ 75, Գերմանիայից ՝ 65 քաղաքացիներ լքել են երկիրը՝ սիրիացի ապստամբներին միանալու համար: Նրանց մեծ մասը իրենց ճանապարհը սկսում են Թուրքիայից, որտեղ կապվում են ապստամբական տարբեր խմբավորումների հետ, այդ թվում՝ «Ան-Նուսռա ճակատին», որը համագործակցում է «Ալ-Քաիդայի» հետ և ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ: Հայտնի է դարձել նաև, որ Ասադի դեմ պայքարելու համար Սիրիա են ժամանել նաև ԱՄՆ 20 քաղաքացիներ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայրենիք վերադարձող արևմտյան երկրների ծայրահեղական քաղաքացիներին անվանել է «դանդաղ գործող ռումբ»: Սակայն փորձագետները հայտարարում են, որ վերադարձող եվրոպացիները և հյուսիսամերիկացիները դեռևս աչքի չեն ընկել անվտանգությանը համար ուղղակի սպառնալիք ներկայացնող գործունեությամբ զբաղվելիս: Նման սպառնալիքի դեմ պայքարում արևմտյան պետությունները որոշել են հարցին մոտենալ երկու կողմից: Մի կողմից նրանք փորձում են առավելագույն հսկողության տակ պահել Թուրքիայի սահմանը հատող և Սիրիա ուղևորվող քաղաքացիներին, իսկ մյուս կողմից՝ նրանք ակտիվացրել են ծայրահեղականության մեջ մեղադրվող քաղաքացիների նկատմամբ ներքին հսկողությունը: Ապրիլին բելգիական ոստիկանությունը իրականացրել է 48 տան խուզարկություն, և ձերբակալել 6 անձանց, ովքեր, ենթադրաբար զբաղվում են Սիրիայում պայքարելու համար բելգիացիներ հավաքագրելով: 
Ենթադրվում է նաև, որ եվրոպացիների և ամերիկացիների մեծամասնությունը ուղևորվում է Սիրիա և դառնում ծայրահեղական տրամադրություններ կրող սեփական նախաձեռնությամբ: Սակայն արևմտյան իշխանությունները մտավախություն ունեն, որ նրանց մասնակցությունը քաղաքացիական պատերազմին կարող է խորացնել նրանց ծայրահեղական հայացքները, իսկ էքստրեմալ պայմաններում գտնվելը և զենքի կիրառման փորձը կարող է հանգեցնել, որ նրանք իրականում դառնան գլոբալ ջիհադական շարժման մաս:  

No comments:

Post a Comment