Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյան և Միացյալ նահանգներ ուղևորափոխադրումների հրամանատարության գերեներալ Վիլիամ Ֆրեյզերը այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում քննարկել են Աֆղանստանից միջազգային ռազմական կոնտինգենտի, որը ներառում է և մարդկային ուժ և ռազմական տեխնիկա, դուրս բերման այլընտրանքային տարբերակները:
Հանդիպման ընթացքում վրացական պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել` տրամադրելու Վրաստանի տարածքը ՆԱՏՕ-ական ուժերի տրանզիտի համար: Ալասանյան հատուկ շեշտադրել է վրացական ենթակառուցվածքի արդյունավետ լինելը, իսկ ամերիկյան կողմն էլ վրացական այս առաջարկը դիտարկել է երկկողմ ռազմավարական հարաբերությունների հետագա ավելի խորացման համատեքստում:
Ավելցնենք, որ այս պահին Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ական կոնտինգենտը հաշվվում է շուրջ 64 հազար մարդ, որը մինչև 2014թ-ի փետրվար պետք է կրճատվի մինչև 34 հազարի:

No comments:
Post a Comment