Страницы

Saturday, 27 July 2013

Սիրիական ընդդիմությունը համաձայնեց, բայց նախապայմաններով

   Այս պահին Նյու-Յորքում գտնվող սիրիրական ընդդիմության ներկայացուցիչները իրենց համաձայնությունն են տվել մասնակցելու սիրիական հարցի շուրջ հրավիրվելիք <Ժնև-2> միջազգային կոնֆերանսին: Սակայն մասնակցության համաձայնությունը տալուն զուգահեռ, վերջիններս առաջ են քաշել մի շարք նախապայմաններ, որոնք ըստ էության պետք է բավարարվեն մինչև այդ կոնֆերանսին իրենց մասնակցությունը: Գերակա նախապայման է այն, որ ընդդիմությունը պետք է համոզված լինի, որ նախագահ Ասադը կհեռացվի իշխանությունից: Մյուս պահանջների թվում է նաև այն, որ Ասադի հեռանալուց հետո ստեղծվող ժամանակավոր կառավարությունը պետք է ամբողջության վերահսկողության տակ պահի երկրի զինված ուժերը և անվտանգային բոլոր մարմինների գործունեությունը: 
  Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը` ի տարբերություն արևմտյան երկրների ներկայացուցիչների, խիստ քննադատել է վերը նշված նախապայմանների առաջ քաշումը` զգուշացնելով, որ դրանց գոյությունը միայն խոչընդոտում է <Ժնև-2>-ի տեղի ունենալուն:
  Ընդգծենք, որ սիրիրական այսպես կոչված ընդդիմության կարգավիճակի հետ կապված փորձագիտական գնահատականները վկայակոչում են վերջինիս դե յուրէ անօրինական լինելը և հատկապես սիրիացիների շրջանում նշանակալիորեն ցածր աստիճանի լեգիտիմություն ունենալը:

No comments:

Post a Comment