Լիբիայի Կոյֆիյա բանտում քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել: Ավելիք քան 1000 բանտարկյալների հաջողվել է փախուստի դիմել բանտից: Լիբիական պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ, ով չի ցանկացել բացահայտվել, բանտում պահվում էին հիմնականում ծանր հանցագործություններ կատարած անձինք, ովքեր իրենց ներկայությամբ վտանգ են ստեղծում հասարակության համար:
Տեղեկացնենք, որ այս խոշորագույն փախուստը տեղի է ունեցել Բենգազիում ընթացող ցույցերի ֆոնին, որոնք ուղղված են պրոիսլամական կուսակցությունների դեմ: Միաժամանակ այս պահին դեռևս անհայտ է մնում, թե արդյոք բանտարկյալները ստացել են արտաքին օգնություն, թե ինքնուրույն են կազմակեպել այս փախուստը: Բենգազիի անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ ամենախոցելին Լիբիայում` Քադաֆիի սպանությունից ի վեր:

No comments:
Post a Comment