Страницы

Friday, 5 July 2013

Պակիստանը Վերականգնում է Մահապատիժը

Պակիստանի իշխանությունները չեն երկարաձգել մահապատժի ժամանակավոր արգելքը, որը սահմանվել էր 2008-ին: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ BBC-ի ռուսական ծառայությանը հղումով:
Կառավարությունը պարզաբանել է, որ նմանատիպ որոշումն ուղղված է երկրում հանցավորության նվազմանը:
Արգելքի գործունեության դադարեցումը նշանակում է, որ այժմ շուրջ 400 պակիստանցի բանտարկյալների մահապատիժ է սպառնում, սակայն նրանցից ոմանք կարող են համաներման արժանանալ: Մինչդեռ Amnesty International-ի իրավապահները հայտարարել են, որ իրենց տվյալների համաձայն՝ մահապատժի կարող է ենթարկվել 8.000 մարդ:
Մահապատիժը Պակիստանում իրականացվում է կախելու միջոցով: 

No comments:

Post a Comment