ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն այսօր հայտնել է, որ պատրաստ է ընդունել ռուս նախկին լրտեսուհի Աննա Չապմանի առաջարկությունը՝ Ռուսաստանում իր ապաստանի հարցը լուծելու համար:
«Ես կամուսնանայի Չապմանի հետ՝ անկախ ամեն ինչից։ Աստված իմ, միայն նայեք նրան»,- գրել էՍնոուդենը Twitter-ի իր էջում։
31-ամյա հաղորդավարուհի և նախկին լրտեսուհի Աննա Չապմանը, ով մեծ ճանաչում էր ստացել ռուս-ամերիկյան սկանդալից հետո, նախօրեին ամուսնության առաջարկ էր արել Սնոուդենին, որն արդեն 2 շաբաթ է գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։
Չապմանի հետ ամուսնության դեպքում Սնոուդենը, որի անձնագիրը անվավեր է ճանաչվել ԱՄՆկողմից, կրող է օրինականորեն դիմել ՌԴ քաղաքացիություն և նոր բնակության երկրից պետական պաշտպանություն ստանալու համար: Որոշ տեսաբաններ չեն բացառում, որ ամուսնության այս սցենարը առաջ է քաշվել կապված Սնոուդենի անելանելի վիճակում հայտնվելու հետ:Ամուսնության այս ծրագրին կարող է լուրջ խոչընդոդ դառնալ ամուսնության գրանցման հարցը, քանի որ նա տարանցիկ գոտում է, իսկ օդանավակայանի դիվանագիտական կենտրոնը նման իրավասություն չունի:
Հիշեցնենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը իր հայրենիքում մեղադրվում է ԿՀՎ-ի և ԱԱԾ վերաբերյալ ԶԼՄ-ներին գաղտնի փաստաթղեր փոխանցելու մեջ, ինչի համար նրան սպասվում է երկարատև բանտային կալանք:Ներկայումս Սնոուդենը գտնվում է մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Համաձայն Wikileaks կայքի, նա ապաստան է խնդրել 21 երկրից, որոնց մի մասն (Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ավստրիա, Լեհաստան, Շվեյցարիա, Հնդկաստան, Բրազիլիա) արդեն իսկ մերժել են նրան:
No comments:
Post a Comment