Страницы

Friday, 5 July 2013

Իլհամ Ալիևը կոպտորեն խախտում է Սահմանադրությունը՝ ասել է կինոռեժիսոր Իբրահիմբեկովը

Ադրբեջանական նորաստեղծ ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ, նախագահի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդդիմությանը անվանարկելով և զրպարտելով, կոպտորեն խախտում է երկրի Սահմանադրությունը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, հայտնի կինոդրամատուրգը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ անդրադառնալով Ալիևի՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի Ոստիկանական ակադեմիայում հուլիսի 2-ին ունեցած ելույթին:
§Իլհամ Ալիևը, ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, որպես երկրի նախագահ, կոպտորեն խախտում է սահմանադրական նորմերը, վերազանցում իր լիազորությունները,-ադրբեջանական §Թուրան¦ գործակալության հետ զրույցում ասել է Իբրահիմբեկովը:-Վերջին ելույթում իր ընդդիմախոսներին ուրացող, դավաճան ու թշնամական տարր անվանելով՝ Ալիևը միայն այդ մարդկանց չի վիրավորում: Նա նաև ժողովրդին հասկացնում է, որ իր հակառակորդների հետ շփվելով նրանք ևս դավաճան են դառնում: Դա ընտրողների նկատմամբ բարոյական ճնշում գործադրել, նրանց ահաբեկել է¦:
Կինոռեժիսորը նաև հայտնել է, որ ինքը հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության անձնագրից (նշենք, որ Իբրահիմբեկովը Ադրբեջանում մշտական բնակություն չի հաստատում, ստեղածագործում է նաև Ռուսաստանում, ուներ նաև Ռուսաստանի քաղաքացիություն-Tert.am): §Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուն երկքաղաքացիություն չի կարող ունենալ: Այդ պատճառով էլ ես հրաժարվել եմ ռուսական անձնագրից¦,-նշել է Իբրահիմբեկովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ՆԳՆ-ի Ոստիկանական ակադեմիայում իր ելույթում Իլհամ Ալիևը անդրադարձել էր նաև ընդդիմադիր Ազգային խորհրդին և հայտարարել, որ դրանում հավաքվել են ապակառուցողական և դավաճան տարրեր:
§…. Ադրբեջանի այսօրվա քաղաքական պատկերն այսպիսին է՝ մի կողմում կանգնած է անկախ, արժանապատվություն ունեցող ու որևէ մեկի առջև չխոնարհվող իշխանությունը, մյուս կողմում ապազգային, ծախու, դավաճան տարրեր ու խմբեր… Ես նրանց նույնիսկ ուժ չեմ կարող անվանել: Նրանք, հանուն իրենց անձնական շահի, պատրաստ են ցանկացած քայլի: Ադրբեջանի ժողովուրդը, սակայն, խելամիտ է և ամեն ինչ հստակ տեսնում ու հասկանում է¦:
Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորող Ազգային խորհուրդը ձևավորվել է 2013թ. մայիսին: Կառույցի կազմում ընդգրկվել են §Ազգային ճակատ¦, §Դասական ազգային ճակատ¦« §Մուսավաթ¦ կուսակցությունները, EL (Ժողովուրդ) շարժումը և մի շարք այլ քաղաքական ուժեր: Հունիսի 7-ին §Ազգային խորհուրդը¦ հիմնադիր ժողով գումարեց և կառույցի ղեկավար ընտրեց հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովին: Իսկ օրեր առաջ տեղի ունեցավ Ազգային խորհրդի նիստը, որի ժամանակ ձայների 84 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում կայացվեց գալիք նախագահական ընտրություններում առաջադրել հենց Իբրահիմբեկովի թեկնածությունը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ-ի հոկտեմբերին:Թեկնածուների առաջադրման գործընթացը, օրենսդրության համաձայն, սկսվելու է քվեարկությունից 60 օր առաջ: Հունիսի 7-ին տեղի էր ունեցել Ադրբեջանի իշխող՝ §Ենի Ազերբայջան¦ կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում էր կայացվել գալիք ընտրություններում առաջադրել երկիրը 2003թ-ից ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Նախագահական ընտրապայքարին մասնակցելու մտադրություն են հայտնել մի քանի այլ քաղաքական գործիչներ: Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, սակայն, գալիք ընտրություններում Ալիևի գլխավոր մրցակիցը լինելու է հենց Իբրահիմբեկովը:


http://www.tert.am/am/news/2013/07/05/aliev-ibrahimbekov/

No comments:

Post a Comment